Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Քյոլնը» 3։2 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Առաջին խաղակեսում հյուրերից հաշիվը բացեց Նիդերլերները։
47-րդ րոպեին Տիգեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 14 րոպե անց Հուսեյնբազիչն առաջ մղեց տանտերերին։ «Աուգսբուրգի» կազմում 69-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կալիջուրին։
81-րդ րոպեին Տիգեսն այս խաղում իր երկրորդ գոլը խփեց և հաղթանակ պարգևեց «Քյոլնին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի կազմում փոխարինման մտավ 78-րդ րոպեին։
«Քյոլնը» 16 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։