Transfermarkt-ը կազմել է 21-րդ դարում տրանսֆերների վրա ամենաշատ գումար ծախսած գլխավոր մարզիչների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշի առաջատարը պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն է, ով այժմ մարզում է «Ռոման»։ Մոուրինյուն 21-րդ դարում իր թիմերի համար ձեռք է բերել 104 խաղացողի, որոնց ձեռք բերելու համար ակումբներն ընդհանուր առմամբ ծախսել են 1,72 միլիարդ եվրո։
Մոուրինյուին հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ 67 խաղացողների համար վճարելով 1,6 միլիարդ եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին՝ 1,30 միլիարդ եվրոյից ավել ծախսելով 84 նորեկների համար։
Լավագույն 10-յակում են նաև Մանուել Պելեգրինին (90 խաղացող, 1,16 միլիարդ եվրո), Մասիմիլիանո Ալեգրին (96 խաղացող, 1,08 միլիարդ եվրո), Դիեգո Սիմեոնեն (69 խաղացող, 1,04 միլիարդ եվրո), Անտոնիո Կոնտեն (84 խաղացող, 967 միլիոն եվրո), Ֆեդերիկո Վալվերդեն (53 խաղացող, 855 մլն եվրո), Արսեն Վենգերը (79 խաղացող, 850 մլն եվրո) և Ունայ Էմերին (74 խաղացող, 847 մլն եվրո)։