Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը կարող է խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 16-ին կայանալիք Բունդեսլիգայի 10-րդ տուրի «Ունիոնի» դեմ առաջիկա խաղում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը։
«Որոշ խաղացողների մասնակցությունը կասկածելի է: Տոմա Մենյեն վնասվածք ունի։ Սակայն բուժզննումը լուրջ ոչինչ ցույց չի տվել։ Հուսով ենք, որ նա շուտով կապաքինվի: Էնթոնի Մոդեստը նույնպես անհարմարություն է զգացել ազդրի հատվածում։
Ռաֆայել Գերեյրոն ոտքի վնասվածք ունի, որը մի փոքր այտուցված է, բայց մենք վստահ ենք, որ նա կմասնակցի խաղին: Մարկո Ռոյսը մասնակցեց չորեքշաբթի օրվա մարզումների մեծ մասին: Եթե ամեն ինչ շարունակի լավ ընթանալ, նա պատրաստ կլինի նորից խաղալուն»,- ասել է Տերզիչը:
























































