Tuttosport-ը հրապարակել է 2022 թվականի լավագույն երիտասարդ խաղացող մրցանակի հավակնորդների վերջնական ցուցակը։
Golden Boy մրցանակի համար պայքարը կշարունակեն այնպիսի հայտնի երիտասարդ խաղացողներ, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիայից» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, Մյունխենի «Բավարիայից» Ջամալ Մուսիալան, «Բարսելոնայից» Անսու Ֆատին և Գավին, Մադրիդի «Ռեալից» Էդուարդո Կամավինգան և այլ ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մրցանակակիրը «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին է։ Տարիների ընթացքում այս մրցանակը ստացել են Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն, Ուեյն Ռունին, Կիլիան Մբապեն և Էրլինգ Հոլանդը։
Մրցանակի 20 հավակնորդները․
Կարիմ Ադեյեմի, Ջուդ Բելինգհեմ — Բորուսիա
Անտոնիո Սիլվա — Բենֆիկա
Ֆաբիո Կարվալյո — Լիվերպուլ
Էդուարդո Կամավինգա — Ռեալ
Վիլֆրեդ Գնոնտո — Լիդս
Ռայան Գրավենբերխ, Ջամալ Մուսիալա, Մատիս Տել — Բավարիա
Յոշկո Գվարդիոլ — Լայպցիգ
Պեդրի, Գավի, Ֆատի- Բարսելոնա
Ֆաբիո Միրետի — Յուվենտուս
Նունո Մենդեշ — ՊՍԺ
Նիկո Գոնսալես — Վալենսիա
Ջորջիո Սկալվինի — Ատալանտա
Իյենոմա Ուդոջի — Ուդինեզե
Նիկոլա Ժալևսկի — Ռոմա
Բենջամին Շեշկո — Զալցբուրգ