ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատրաստվում է միանալ Անգլիայի հավաքականին, հայտնում է Bild-ը:
Սեպտեմբերին Տուխելը հեռացվեց «Չելսիի» նոր ղեկավարության կողմից, և այդ պաշտոնը ստանձնեց Գրեհեմ Փոթերը: Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը պատրաստ կլինի գլխավորել Անգլիայի հավաքականը, եթե հնարավորություն տրվի։
Անգլիայի ներկայիս գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո, անկախ նրանից, թե ինչպես է իր թիմը հանդես գալիս, հեռանալու է զբաղեցրած պաշտոնից:
Սաութգեյթի Անգլիայի հավաքականը նոյեմբերի 20-ին մեկնարկող աշխարհի առաջնությունում հանդես կգա ԱՄՆ-ի, Իրանի և Ուելսի հավաքականների հետ նույն խմբում ։
























































