«Բավարիան» «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու հույսը չի կորցնում, որպեսզի նրանով փոխարինի «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկուն։
Ինչպես հաղորդում է TZ-ն՝ մյունխենցիները պատրաստվում են մյուս ամառ ավելի քան 100 մլն եվրո առաջարկել խաղացողի համար։
«Բավարիայի» ղեկավարությունը հույս ունի, որ 2024-ին, երբ կավարտվի Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, նրան կհամոզեն տեղափոխվել Մյունխեն։ Չնայած դրան՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ու ակումբի սեփականտեր Դանիել Լևին հազիվ թե համաձայնեն հեշտ բաժանվել խաղացողից նույնիսկ 100 մլն եվրոյի դիմաց։ Հայտնի չէ նաև ֆուտբոլիստի տեսակետը։
























































