Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ժամանել է չեխական Պլզեն քաղաք, որտեղ կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մեր ընտրանին կհանգրվանի Պլզեն քաղաքի «Պարկ Հոթել» հյուրանոցում։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Ռոստով» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի — «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Գեղամ Թումբարյան — «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»
Սարգիս Մարգարյանը թիմի հետ չի մեկնել Չեխիա վնասվածքի պատճառով, իսկ Ռոդրիգո Բարբոսա դե Պրադոն առաջիկա հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։
ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։