«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վարակվել է կորոնավիրուսով։ Մյունխենյան ակումբը հայտնել է, որ 19-ամյա ֆուտբոլիստի մոտ հաստատվել է Covid_19-ը։
Ֆուտբոլիստն ինքնամեկուսացել է տանը և բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի ՝ Պլզենի «Վիկտորիայի» հետ հանդիպումը։
Այնուամենայնիվ, կա հավանակություն, որ Մուսիալան կկարողանա մասնակցել Բունդեսլիգայի 9-րդ տուրի «Ֆրայբուրգի» հետ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 16-ին։
«Վիկտորիա» Պլզեն — «Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































