Red Bull թիմի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն անմիջապես չի հասկացել, որ ժամանակից շուտ է դարձել Ֆորմուլա 1-ի 2022 թվականի մրցաշրջանի չեմպիոն։
Ճապոնիայի Գրան պրիում հաղթելուց հետո հայտնվեց տեսանյութ, որում Ֆերստապենը ժպիտը դեմքին ասում է թիմին, որ չեմպիոն չի դարձել։
Այնուամենայնիվ, հոլանդացուն հետո ասում են, որ նա, ի վերջո, նվաճել է տիտղոսը:
«Ես չեմպիոն չդարձա.․․ Ես չեմպիո՞ն եմ։ Համոզված ե՞ք», — ասում է զարմացած 25-ամյա Ֆերստապենը, ով երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ չեմպիոն։