Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Քյոլնը» 2։5 հաշվով արտագնա պարտություն կրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։
27-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ֆրիդրիխը։ 4 րոպե անց Կայնցը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ առաջին կեսի վերջնամասում հեռացվեց խաղադաշտից։
45+2-րդ րոպեին Բենսեբայինին առաջ մղեց տանտերերին։
Երկրորդ խաղակեսում «Բորուսիայից» աչքի ընկան Շտինդլը և Թյուրամը, իսկ Բենսեբայինին դարձավ դուբլի հեղինակ։ «Քյլոնի» կազմում գոլ խփեց Հուսեյնբազիչը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի կազմում փոխարինման մտավ 60-րդ րոպեին։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 15 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Քյոլնը» 13 միավորով 9-րդն է։