«ՌԲ Լայպցիգը» հայտարարել է նորվեգացի դարպասապահ Էրյան Նայլանդի հետ պայմանագիր կնքելու մասին։
Տրանսֆերը տեղի ունեցավ ազատ գործակալի կարգավիճակով։ Դարպասապահի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թվականի ամառ։
Լայպցիգը որոշել է պայմանագիր կնքել Նայլանդի հետ՝ ակումբի հիմնական դարպասապահ Պետեր Գուլաչիի ծանր վնասվածքից հետո, ով պատռել է աջ ծնկի խաչաձև կապանը։
























































