«Բայերը» Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ առաջին խաղում վստահ հաղթանակ է տարել։ Լևերկուզենը ներկայացնող թիմը Բունդեսլիգայի 9-րդ տուրում 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Շալկեի» դարպասը։
Ի դեպ, առաջին անգամն է, որ «Բայերն» այսպիսի խոշոր հաշվով հաղթանակ է տանում նոր մարզչի գլխավորությամբ առաջին իսկ խաղում։
Ալոնսոն հոկտեմբերի 5-ին է գլխավորել «Բայերը»։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ջերարդո Սեոանեին։
Այս խաղից հետո «Բայերը» 8 միավոր ունի իր ակտիվում և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

























































