«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ թիմի խաղը (2:2).
«Ոչ-ոքին արդար արդյունք է: Մենք կարող էինք փակել ինտրիգը, եթե բաց չթողնեինք առաջին գոլը: Սա միանգամայն արդարացի է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Kicker.de-ն:
Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը միայն խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից: