«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ ոչ-ոքիի մասին։
«Արդյունքն արդարացի էր։ Իհարկե, մենք շատ պահեր ունեինք խաղն ավարտելու համար։ Դրանից հետո մենք վատ պաշտպանցեցինք և գոլ բաց թողեցինք։ Ցավալի է, բայց արդյունքը պատահական չէ։ Մենք պետք է ավելի լավ պաշտպանվեինք մինչև 2։2 հաշիվը։
Հավասար խաղ էր, բայց երկրորդ կեսում մենք ունեինք պահեր և կարող էինք հաղթանակի հասնել»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել Bild-ը։