«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:1):
«Դեռ «Բարսելոնայի» հետ խաղում մենք ապացուցեցինք, որ թերթել ենք անհաջողությունների էջը։ Հիմա որոշ բաներ ավելի լավ ենք անում, բայց ոչ իդեալական։ Այնուամենայնիվ, մենք լավ աշխատեցինք և հաղթանակի հասանք։
Գոլ բաց թողնելուց հետո մի փոքր դժվար էր, բայց մենք «Ինտերն» ենք և չենք հանձնվում։ Ես շատ ուրախ եմ Ջեկոյի համար։ Երրորդ տարին է, ինչ խաղում եմ նրա հետ։ Նա լավ հանդիպում անցկացրեց և արժանի էր գոլեր խփելուն։
Ես գոհ եմ այսօրվա խաղից»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել DAZN-ը։