«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Խաբի Ալոնսոյի՝ «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։
«Նա անվանի զուսպ կիսապաշտպան էր։ Նման խաղացող լինելով՝ նա հիանալի կարդում է խաղը։ Բացի դրանից, նա գերազանց տղա է։
Սա՝ Բունդեսլիգայում աշխատանքը, որը նա լավ է ճանաչում, հիանալի հնարավորություն է նրա համար։ Բացի դրանից, թիմը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։ Ես նրան ամենալավն եմ մաղթում»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։