Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Բիրմինգհեմ Սիթիի» խաղացող և Ջուդ Բելինգհեմի եղբոր՝ Ջոբի ծառայություններով, հայտնում է Football League World-ը:
Գերմանական ակումբն այս տրանսֆերը կփորձի իրականացնել 2023 թվականի ամռանը։
Բունդեսլիգայի թիմը երկար ժամանակ հետևում է նրա առաջընթացին Անգլիայում և պատրաստ է ձեռք բերել տեաղանդավոր ֆուտբոլիստին։
Նշվում է, այս տրանսֆերը նաև կօգնի թիմում պահել Ջուդ Բելինգհեմին, ում ծառաություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։