Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կգլխավորի «Բայերը»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Ալոնսոն ընդունել է գերմանական ակումբի առաջարկը։
«Լիվերպուլի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը, որը վարժ տիրապետում է գերմաներենին, 2 տարվա պայմանագիր կկնքի Լևերկուզենը ներկայացնող ակումբի հետ։
Ալոնսոն 2019-2022 թթ․ ընթացքում գլխավորել է «Ռեալ Սոսյեդադ Բ»-ն, իսկ դրանից առաջ աշխատել է «Ռեալի» պատանեկան թիմերում։
«Բայերը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանից 8 տուրից հետո վաստակել է 5 միավոր և 17-րդ տեղում է։