«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն կիսվել է նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի Կարիմ Բենզեմայի խաղի մասին իր կարծիքով։
«Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին», ես անկեղծորեն հավատում եմ, որ նա կստանա այն։
Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց «Ռեալում»: Ես ուրախ եմ նրա համար»,- Մանեին է մեջբերում Vibes Foot-ը։
Նախորդ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան։