Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ առաջին հանդիպման արդյունքը (1-0):
«Սա ծանր աշխատանքի, հաստատակամության և մեծ ցանկության արդյունք է: Նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորը քննադատում էին մեզ, կարողացանք որակյալ ֆուտբոլ ցուցադրել:
Մանեն և Սալահը չէին երևում խաղադաշտում: Մենք կարողացանք չեզոքացնել նրանց սպառնալիքը:
Առաջին քայլը կատարված է: Պատրաստ ենք այսպիսի խաղ ցուցադրել նաև նրանց դաշտում»,-ասել է Սաուլը:
Հիշեցնենք, որ իսպանացին դարձավ այս հանդիպման միակ գոլի հեղինակը: