ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրի C խմբում «Բավարիան» ընդունել էր Պլզենի «Վիկտորիային» և 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Արդեն 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սանեն, 13-ին Գնաբրին կրկնապատկեց այն: 21-րդ րոպեին Մանեն հաշիվը դարձրեց 3-0:
Երկրորդ կեսը ևս մյունխենցիներն ակտիվ սկսեցին,և 51-րդ րոպեին Սանեն դուբլ ձևակերպեց, իսկ 8 րոպե անց Չուպո-Մոտինգը հաշիվը դարձրեց 5-0:
«Բավարիան» 9 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Վիկտորիան» վերջինն է 0 միավորով: