Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, որով նախկինում հետաքրքրված էին «Չելսին» ու «Լիվերպուլով», հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Մանկունիացիները պատրաստ են մտնել 19-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մրցավազքի մեջ։ Այս մասին հայտնում է The United Stand-ը։
19-ամյա Բելինգհեմը միացել է Դորտմունդի «Բորուսիային» 2020 թվականի ամռանը՝ «Բիրմինգհեմից» 25 միլիոն եվրո տրանսֆերի շնորհիվ: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 11 խաղում դարձել է երեք գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
Բելինգհեմը Անգլիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերին և մինչ օրս 17 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։