Լևերկուզենի «Բայերը» փորձել է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Այս մասին հայտնի է դարձել Fichajes-ին։
Մասնագետին առաջարկ է արվել, որից նա հրաժարվել է։ Տուխելը հետաքրքրված է միայն թոփ-ակումբում աշխատելով, և Լևերկուզենի «Բայերը» այժմ չի համապատասխանում այս չափանիշին:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում Թոմասի նկատմամբ Մադրիդի «Ռեալի», Մյունխենի «Բավարիայի» և Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։
49-ամյա մարզչի վերջին աշխատավայրը «Չելսին» էր։ Սեպտեմբերի 7-ին Տուխելը հեռացվեց լոնդոնյան թիմում զբաղեցրած իր պաշտոնից՝ մրցաշրջանի սկզբում վատ արդյունքների պատճառով։