Գերմանիայի ռեգիոնալ լիգայի «Հեմնիտցեր»-«Հեմի Լայպցիգ» թիմերի խաղի ժամանակ վտանգավոր միջադեպ է գրանցվել։
«Հեմի Լայպցիգի» խաղացող Դենիս Յեպելը չի կարողացել վազքը դադարեցնել թաց խոտածածկի պատճառով և գլուխը հարվածել է դարպասի հետևում գտնվող բետոնե պատին։ Մի քանի րոպե անց՝ բուժօգնություն ցույց տալուց հետո, Յեպելը սթափվել է։
Խաղն ավարտվել է «Հեմի Լայպցիգի» նվազագույն հաշվով հաղթանակով։