«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղին մասնակցելու հավանականության մասին։
«Նա շարունակում քրտնաջան աշխատել, բայց հերթական բուժզննումից հետո պարզ դարձավ, որ նա դեռ պատրաստ չէ մարզվել ընդհանուր խմբի հետ։ Վստահ չեմ, որ նա կհասցնի վերականգնվել նույնիսկ «Սասուոլոյի» հետ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 8-ին»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին։