Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ անկարգությունների պատճառով մարզադաշտում ողբերգություն է տեղի ունեցել:
Առաջնության «Արեմա»-«Պերսեբաիա» խաղից հետո (2:3) պարտված թիմի երկրպագուները վազել են խաղադաշտ, իսկ ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Արդյունքում հրմշտոցի և իրավապահների հետ բախումների հետևանքով մահացել է առնվազն 129 երկրպագու, այդ թվում՝ 5-ամյա երեխա, տուժել է 180 մարդ։
Հաղորդվում է, որ խաղին ներկա է եղել 42000 հանդիսական, մինչդեռ ստադիոնը կարող է ընդունել ընդամենը 38000 մարդ։