Ա Սերիայի 8-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Էմպոլիին» և հաղթեց 3-1 հաշվով:
Առաջին կեսում գոլեր չեղան: 79-րդ րոպեին Ռեբիչը առաջ մղեց «Միլանին», բայց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը: 90+4-ին Բելլա-Տուրեն կրկին առաջ մղեց «Միլանին», իսկ երկու րոպե անց Լեաուն վերջնական հաղթանակ բերեց միլանցիներին:
«Միլանը» այս խաղից հետո 17 միավորով 3-րդն է, իսկ «Էմպոլին» 7 միավորով՝ 14-րդը: