Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլնը» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Բրանդտը։ Տանտերերը երկրորդ կեսում 3 գոլ և 1 ինքնագոլ հեղինակեցին։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների նստարանին էր և 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ։
Այս խաղից հետո «Բորուսիան» 15 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Քյոլնը» 13 միավորով 7-րդն է։