Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք ՊՍԺ-ի դեմ խաղում հայտնվել է իր թիմի մեկնարկային կազմում։
Այսպիսով, Հոլանդը առաջին ֆուտբոլիստն է, որ երկու տարբեր թիմերի կազմում խաղում է Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում։
Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Հոլանդը հանդես է եկել նաև «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» կազմում։ Ավստրիական ակումբի կազմում մասնակցած 6 խաղերում նա 8 գոլ է խփել։
Հոլանդը «Զալցբուրգից» «Բորուսիա» Դորտմունդ է տեղափոխվել հունվարին։