«Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին ամռանը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», բայց հրաժարվել է այդ տրանսֆերից։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, իտալացին ինքն է մերժել մանկունիացիների առաջարկը, որոնք դիտարկում էին թուրինցիների մեկ այլ կիսապաշտպանի՝ Ադրիեն Ռաբիոյին ձեռքբերելու տարբերակը։
24-ամյա Լոկատելին 2021 թվականի ամռանն է դարձել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Սասուոլոյից» 2 տարվա վարձակալությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում Մանուելը բոլոր մրցաշարերում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։