Քրիստոֆեր Նկունկուն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Չելսիի» հետ։ Այս մասին հայտնում է Նիկոլո Շիրան: Ֆուտբոլիստն այժմ պաշտպանում է Լայպցիգի գույները։
Հունիսին 24-ամյա խաղացողը երկարաձգեց պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի փոխհատուցումը կազմում է 60 միլիոն եվրո։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Նկունկուն ճանաչվել է լավագույն խաղացող (ըստ Kicker-ի):
Այս մրցաշրջանում Նկունկուն իր թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: