Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին: Հունիսին նա դարձել է 35 տարեկան:
Հուլիսի 1-ից 35-ամյա Կաստրոն ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել՝ «Արմինիայի» հետ պայմանագրի ավարտից հետո: Նոր ակումբ նա չէր կարողացել գտնել:
Կարիերայի ընթացքում Կաստրոն Բունդեսլիգայի 421 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 38 գոլի և 80 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի հավաքականի կազմում նա 5 հանդիպման է մասնակցել, իսկ նորամուտը նշել է 2007 թվականին: