Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն գնահատական է տվել ԱՊԼ-ի «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում թիմերի հնարավորությանը։
«Մանչեսթերյան դերբիում վերջին տարիներին փոխվել է ուժերի հարաբերակցությունը, և Խոսեպ Գվարդիոլայի թիմը բացահայտ ֆավորիտ է։
«Քաղաքացիները» շատ ավելի լավ են հավատարիմ մնալու իրենց խաղաոճին, մինչդեռ «կարմիր սատանաները»՝ նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, ներկայումս փորձում են պարզել ամենահարմար խաղային համակարգը։ Վստահ եմ, որ Էրլինգ Հոլանդը հսկայական խնդիր կլինի հյուրերի պաշտպանների համար»,-ասել է Ռիվալդոն։