ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոյով հետաքրքրված է Պրեմիեր լիգայի միանգամից մի քանի ակումբ։
Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Կոդիի համար պայքարին միացան «Սաութհեմփթոնն», «Լիվերպուլը» և «Էվերթոնը»:
Գակպոն առաջիկա ձմռանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբներից մեկը։ Նրանք պատրաստ են շատ թանկ վճարել դրա համար։
Այս մրցաշրջանում Գակպոն 13 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։