Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը ծանուցում է ստացել մասնակի զորահավաքի հետ կապված, այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
«Առավոտյան հեռախոսը զանգում է. Զանգում են թղթակիցներն ու լրագրողները։ Այո, ես իսկապես ծանուցում եմ ստացել զորահավաքին միանալու համար։»,- գրել է Վալուևը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ՌԴ-ում սկսվել է մասնակի զորահավաք: