Մադրիդի «Ռեալը» առաջիկա երկու շաբաթների ընթացքում ունի մի շարք կարևոր հանդիպումներ։ Իհարկե, առանցքային նշանակություն ունեն ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղն ու «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի շրջանակում կայանալիք Էլ կլասիկոն։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքիր պլան է նախատեսել Էդեն Ազարից առավելագույնը քաղելու համար առաջիկա երեք խաղերում։
Այսպես, Զիդանը նախատեսում է «Լևանտեի» դեմ Լա լիգայի 25-րդ տուրի խաղում Ազարին թողնել պահեստային նստարանին։ 28-ամյա բելգիացին այս խաղում որոշակի խաղաժամանակ կստանա։
Նման պարագայում «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» դեմ խաղերին Ազարը ամբողջությամբ պատրաստ կլինի։