«Ունիոնը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
56-ամյա շվեյցարացու հետ նոր համաձայնագրի ժամկետը չի նշվում։ Բեռլինի ակումբը նոր պայմանագիր է կնքել նաև գլխավոր մարզչի օգնական Մարկուս Հոֆմանի հետ։
Ֆիշեր «Ունիոնը» ղեկավարում է 2018 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանի 7 տուրից հետո «Ունիոնը» 17 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
























































