«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մատիա Պոգբան խոսել է եղբոր ապագայի մասին անգլիական ակումբի կազմում։
«Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում ու տիտղոսներ հաղթել։ Մենք բոլորս գիտենք, որ «Յունայթեդում» դա չի լինելու։ Տեսնենք, թե ինչ կլինի այս ամառ»,-ասել է Մատիա Պոգբան El Chiringuito TV-ի հետ ինտերվյուում։
Հիշեցնենք, որ Պոգբան դեկտեմբերից չի խաղացել ՄՅՈւ-ի կազմում վնասվածքի պատճառով։ Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։
Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Թուրինը տան պես է Պոգբայի համար՝ ակնարկելով նրա հավանական վերադարձը «Յուվենտուս»։