Փարիզում 2024թ. կայանալիք օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների գեղարվեստական ղեկավար է նշանակվել Թոմաս Ջոլին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿճի պաշտոնական կայքը:
Նա հայտնի ռեժիսոր է ֆրանսիական թատրոնի և օպերայի բնագավառում, արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների:
Միջոցառման կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն այս առթիվ ասել է, որ Թոմաս Ջոլիի նշանակումը գեղարվեստական ղեկավարի պաշտոնում հավակնոտ ընտրություն է, որը համահունչ է իրենց տեսլականին:
Պատասխանատու գործում հաստատվելուց հետո, Ջոլին նշել է, որ մեծ պատիվ և հպարտություն է «Փարիզ-2024-ի» արարողության գեղարվեստական ղեկավարի դերը ստանձնելը: Նա հույս է հայտնել, որ իրենք կարող են աշխարհին ներկայացնել եզակի տոնակատարություն: