Թբիլիսիում անցկացվող 2022թ. Պարա ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ պարա աթլետ, կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Այս մրցաշարը գյումրեցի մարզուհու պրոֆեսիոնալ կարիերայի առաջին միջացգային մրցաշարն է:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվող 2022թ. Պարա ծանրամարտի Եվրոպայի բաց առաջնությանը Հայաստանը ևս երկու մասնակից ունի: Մեր ծանրորդ Հարություն Մխիթարյանը չի մասնակցել անհատական մրցապայքարին, քանի որ նրա կորոնավիրուսային թեստի արդյունքը դրական է եղել, իսկ մյուս մասնակիցը Միջազգային կարգի սպորտի վարպետ,Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության 4-րդ և Պարալիմպիկ խաղերի 5-րդ արդյունք գրանցած, Հայաստանի բազմակի չեմպիոն Գրետա Վարդանյանն է, ով մրցապայքարի մեջ կմտնի այսօր՝ սեպտեմբերի 27-ին:
Եթե Հարությունի քովիդի կրկնակի հետազոտության արդյունքը բացասական լինի,ապա սեպտեմբերի 28-ին, մեր թիմը խառը թիմային պայքարում նույնպես ուժերը կչափի Եվրոպայի ուժեղագույն հավաքականների հետ: