«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ չի հասկանում հարձակվող Սադիո Մանեի դերը գերմանական ակումբում.
«Մանեի որակները կասկածի տակ չի դրվում: Նա շատ կարևոր է, որպեսզի դերերը հստակ բաշխվեն: Այս պահին ես դա չեմ տեսնում: Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչպես են ակումբում դերերը բաշխվում, և որն է Մանեի դերը: Յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչ պետք է անի խաղադաշտում:
Նա ինտեգրված չէ: Ես նրան տեսել եմ «Լիվերպուլում», որտեղ նա խաղում էր կենտրոնից: Սա նրա դիրքը չէ: Հիմա նա այդ դերն է տանում «Բավարիայում»: Նա ցույց է տալիս իր լավագույն խաղը, երբ գրոհում է խորքից կամ եզրից: Հիմա նա ինձ երջանիկ չի թվում»,- Լամի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Հիշեցնենք՝ Մանեն այս ամառ է «Լիվերպուլից» տեղափոխվել «Բավարիա»: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 7 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: