Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 93 միլիոն եվրոյի դիմաց։
«Քաղաքացիները» վստահ են, որ ֆուտբոլիստի համար պայքարում կկարողանան առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Լիվերպուլից»:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին դորտմուդնյան թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում և երեք անգամ դարձել գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: