Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը կարծիք է հայտնել, որ «Ունիոնը» կարող է դառնալ Գերմանիայի չեմպիոն։
«Ես հասկանում եմ, որ ազգային առաջնությունում «Ունիոնի» հաղթանակի մասին խոսելը բավական ինքնահավան է։ Չմոռանանք, որ բեռլինցիներն այնպիսի ուժեղ մրցակից ունեն, ինչպիսին «Բավարիան» է։ Բայց անհնարին ոչինչ չկա։ Հիշեք, համենայնդեպս, Կայզերսլաուտերնի օրինակը, նրանք, մտնելով բարձրագույն դիվիզիոն, անմիջապես հաղթեցին առաջնությունը»,- ասել է Բալլակը։
Նշենք, որ «Ունիոնն» առաջատարն է Բունդեսլիգայում։ 7 խաղում թիմը վաստակել է 17 միավոր։