Լոնդոնի «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է հրավիրել Լովրո Մայերին, ով հանդես է գալիս «Ռենում»։ Այդ մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները։
Մայերի պայմանագիրը «Ռենի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Խորվաթի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստն իր թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում: Նա դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։