Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ալվարես Գայան։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական» ակումբը Բելինգեմի նախընտրելի տարբերակն է։ Անգլիացին արդեն կապ է հաստատել մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ և նախնական համաձայնություն է տվել «Ռեալ» տեղափոխության համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը Բելինգեմի տրանսֆերը պատրաստ է վաճառել 150 մլն եվրոյով։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը դորտմունդյան ակումբի կազմում անցկացրել է 10 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ։