Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն արդեն կողմնորոշվել է, թե որ թիմում է ցանկանում հանդես գալ։
Ըստ լրագրող Խոսե Ալվարեսի՝ անգլիացին ցանկանում է հաջորդ ամառ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի համար պայքարում են եվրոպական առնվազն 5 թոփ-ակումբներ: Բացի «սերուցքայիններից», Բելինգհեմին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և Լոնդոնի «Չելսին»։
Բելինգհեմի տրանսֆերը նոր ակումբին կարող է արժենալ 150 միլիոն եվրո։ 19-ամյա կիսապաշտպանը երրորդ մրցաշրջանն է, ինչ խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»։