Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը դեռ չի դիտարկում թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին պաշտոնանկ անելու տարբերակը։ Այս մասին հայտնում է The Atlantic-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ակումբը դժգոհ է Գերմանիայի առաջնությունում թիմի ցուցադրած արդյունքներից, բայց միաժամանակ Նագելսմանին չեն մեղադրում բոլոր անհաջողությունների համար։
Ակումբի ղեկավարները կարծում են, որ մեղքն այն խաղացողների վրա է, ովքեր լավագույնս չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները:
Բունդեսլիգայի վերջին չորս խաղում «Բավարիան» ոչ մի հաղթանակ չի տարել։ Անցկացրած յոթ տուրերից հետո Նագելսմանի թիմը վաստակել է 12 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։