«Արսենալը» հետաքրքրվում է «Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը հետևում է 22-ամյա դանիացու խաղին և ձմռանը կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերը։
Հաղորդվում է, որ ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
«Արսենալը» տրանսֆերի համար պատրաստ է շուրջ 20 մլն եվրո վճարել։
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Լինդստրյոմը մասնակցել է 29 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ։