«Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտը խոսել է գերմանական ակումբում անցկացրած առաջին ամիսների մասին։
«Ինձ համար «Բավարիա» տեղափոխությունը մի քայլ առաջ էր կարիերայում։ «Յուվենտուսը» գերազանց թիմ է, բայց կարծում եմ, որ «Բավարիան» ամեն ինչ ունի․ և՛ հիանալի կազմ, և ՉԼ-ն հաղթելու ձգտում։ Ես զգացողություն ունեմ, որ «Յուվեն» այդ առումով ավելի վատ վիճակում էր։ Գոհ եմ ստացածս խաղաժամանակից։
Այո, 2019-ին «Բավարիան» հետաքրքրվում էր ինձնով, բայց տրանսֆերը չկայացավ։ Կարծում եմ՝ պատճառը Լուկաս Էռնանդեսի տեղափոխությունն էր։ Միշտ համարել եմ, որ «Բավարիան» շատ լավ թիմ է։ Ռիսկայի՞ն էր ԱԱ-ից առաջ թողնել «Յուվեի» մեկնարկային կազմի տեղը։ Ֆուտբոլում երբեմն պետք է ռիսկի դիմել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում NOS.nl-ն։