«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնել է, որ դժգոհ է մյունխենյան ակումբում իր խաղային պրակտիկայից։
«Անկեղծ ասած, այո, դժգոհ եմ գործերից։ Ուզում եմ խաղալ, բայց գլխավոր մարզիչն այլ խաղացողների է ընտրում։ Ես պիտի ընդունեմ դա, բայց դրա հետ հաշտվելը բարդ է։ Հույս ունեի, որ երկար եմ խաղալու, բայց պիտի հանգստություն պահպանեմ։ Հնարավոր է, որ միջազգային դադարից հետո մարզիչն ինձ ավելի շատ խաղաժամանակ տա։
Ես ժամանակիս մեծ մասը «Բավարիայում» եմ անցկացնում Մատիյս դե Լիխտի և Նուսայր Մազրաուի հետ, մենք հաճախ ենք միասին։ Պիտի ասեմ, որ Թոմաս Մյուլերն իսկապես գերազանց մթնոլորտ է ապահովում թիմում»,- Գրավենբերխի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
























































